Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը: Գիտնականներն արդեն որոշել են, թե գրիպի որ տարատեսակների հավանականությունն է այս տարի հնարավոր: Եվ ինչպես պաշտպանվել այդ հիվանդությունից: 

 

Այժմ պատվաստում կատարելու ճիշտ ժամանակն է: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ իմունիտետը ձեռք է բերվելու երկու շաբաթվա ընթացքում և հարկ է այդ ընթացքում զգույշ լինել ու գրիպի վիրուս «չստանալ ոչ մեկից»: Ուստի, հարկ է պատվաստվել:

 

Պատվաստման սկզբունքը շատ հասարակ է, այն գիտնականներին հուշել է հիվանդության բնույթն ինքը, որովհետև գրիպով հիվանդանալիս, երբ օրգանիզմ է ընկնում գրիպի վիրուսը, իմունային համակարգն սկսում է դրա դեմ «զենք» արտադրել` հակամարմիններ: Ընդ որում, դրանք շատ առանձնահատուկ են: Վիրուսի մակերեսին ագրեսիայի երկու գործոն կա, այսպես կոչված,«ատամներն ու ճանկերը», որոնք նշանակված են լատինական «H» և «N» տառերով: Ինչպես նշում են գիտնականները, այս տարի, հավանաբար, կլինեն H1N1 և H3N2  տարատեսակները: Պատվաստման էությունն է` խթանել հակամարմինների արտադրումը` առանց հիվանդանալու: Դրա համար օրգանիզմին կենդանի վիրուսի փոխարեն տալիս են «սնահաբը»: Սովորաբար դրանք վիրուսային մնացորդներն են կամ մասնատված վիրուսները: Պատկերն հետևյալն է. որքան ամբողջական է վիրուսը և որքան բարձր է «ատամների և ճանկերի» չափաքանակը պատվաստանյութում, այնքան լավ է մշակվում դրանց հանդեպ իմունիտետը և … այդքան հաճախ կարող են լինել կողմնակի արդյունքները: Դրանք սովորաբար առաջացնում են սպիտակուցները և վիրուսի մեջ գտնվող այլ նյութերը: Այդ պատճառով պատվաստանյութի զարգացած տարբերակի մշակումը կատարվել է դրանք մաքրելու ուղիով, ընդհուպ մինչև միայն ագրեսիայի գործոններն առանձնացնելով: Պրակտիկայում այժմ օգտագործվում են պատվաստանյութեր, որոնք պատրաստված են վիրուսի առանձին հատվածներից, առավելապես կիրառվում են պատվաստանյութի երկու տեսակ:

 

«Մասնատված»` պաշտոնապես անվանվում է «ճեղքված պատվաստանյութ» կամ սպլիտ-պատվաստանյութ: Դրանք բաղկացած են  փոքրիկ մասնիկներից, որոնք պարունակում են վիրուսային թաղանթի մասնիկներով ագրեսիայի գործոններ և մի քիչ սպիտակուցներ: Սովորաբար թույլատրված է կիրառությունը 6 ամսականից («Վաքսիգրիպ»,«Բեգրիվակ» և այլն):

 

«Ատամներ և ճանկեր»` պաշտոնական անունը ենթամիասնական պատվաստանյութ: Պարունակում է միայն H և N ագրեսիայի գործոնները: Կիրառությունը թույլատրված է 6 ամսականից («Ինֆլյուվակ»,«Ագրիպպալ S1»և այլն):

 

Այնուամենայնիվ, եթե արդեն մրսել և հիվանդացել ենք, ինչ անել:

 

Մրսածության հիվանդությունների ախտանշաններից մեկը մարմնի բարձր ջերմաստիճանն է, և մինչև որոշակի աստիճանի դեպքում այն չի կարելի իջեցնել: Դա վերաբերում է, հատկապես, երեխաներին, քանի որ տվյալ պարագայում ջերմիջեցնող պատրաստուկ տալ, նշանակում է արջի ծառայություն մատուցել փոքրիկի իմունային համակարգին: Ջերմությունն իջեցնել, նշանակում է «անջատել» իմունային համակարգի պաշտպանությունը և երեխան կարող է այդ նույն վիրուսից հիվանդանալ մի քանի անգամ:  Ավելին, չնայած կողմնակի ազդեցությունների հազվադեպությանը, ջերմիջեցնող պատրաստուկները, հաճախակի օգտագործման դեպքում կարող են ծանր բարդությունների առաջացնել. խնդիրներ ստամոքսի, լյարդի, երիկամների հետ և այլն: Հայտնի են դեպքեր, երբ մարմնի բարձր ջերմաստիճանը «հաջողությամբ» իջեցնելով, հետաձգվել է անհրաժեշտ բուժման նշանակումը, օրինակ, թոքաբորբի դեպքում, որը շատ վտանգավոր է: 

 

Մարմնի բարձր ջերմաստիճանը, մինչև 39-39,50C, չպետք է իջեցնել, իսկ երկու ամսական երեխաների մոտ` մինչև 38,50C: Ինֆեկցիաների մեծ մասի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է առավելագույնը մինչև 39,50C, որն առողջության համար վտանգավոր չէ, դրա փոխարեն կործանարար է մանրէների և վիրուսների մեծ մասի համար: Բայց, եթե երեխան դող ունի և շատ է տանջվում, այդ դեպքում արդեն թույլատրելի է, բայց և չի կարելի այն իջեցնել մինչև 36,60C, պետք է ընդամենը նվազեցնել 1-1,50C: Ըստ մարմնի ջերմաստիճանի որոշել, թե երեխան հիվանդացել է, չի կարելի: Երեխաների մոտ մինչև 37,50C ջերմաստիճանը նորմալ է համարվում, եթե հիվանդության ախտանշաններ չկան: 

 

Երեխային ջերմիջեցնող պատրաստուկներ տալիս հարկ է ծայրահեղ զգույշ լինել, հատկապես, չօգտագործել անալգին, քանի որ, հազվադեպ, բայց այն կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել, ինչպես նաև մարմնի բարձր ջերմաստիճանն իջեցնել մինչև 34-350C: Այդ պատճառով ԱՀԿ-ն դեռ 1991-ին հատուկ նամակով հանձնարարել է անալգինը չօգտագործել որպես ջերմիջեցնող պատրաստուկ: Այս պատրաստուկը կիրառվում է միայն «շտապ օգնության» ծառայությունում, այն էլ` ներարկման ձևով: 

 

Գրիպով և ՍՇՎԻ-ով հիվանդ երեխաների մոտ ասպիրինը կարող է Ռեյի համախտանիշ առաջացնել, այն ծանր հիվանդություն է 50%-ից բարձր մահացու ելքով: Այդ պատճառով էլ դա հիմք է դարձել արգելել ողջ աշխարհում ացետիլսալիցիլաթթուն մինչև 15 տարեկան երեխաներին տալը: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ պարացետամոլը և իբուպրոֆենը միանման ջերմիջեցնող ազդեցություն ունեն: Իբուպրոֆենը հանձնարարվում է, եթե բարձր ջերմաստիճանն ուղեկցվում է ցավերով: Եվ երկու պատրաստուկն էլ երեխային տալիս պետք է խստորեն հետևել հրահանգներին: Սովորաբար ՍՇՎԻ-ների ժամանակ բարձր ջերմաստիճանը լինում է 1-2 օր: Եթե արդեն երրորդ օրը ջերմաստիճանը չի իջնում, նշանակում է մանրէային ինֆեկցիա է առկա, օրինակ, թոքաբորբ: Եթե շարունակվի իջեցնել բարձր ջերմաստիճանը, կեղծ ապաքինման տպավորություն կառաջանա և լուրջ հիվանդությունը կարող է և աչքաթող արվել, որը, բնականաբար, վտանգավոր է: Նաև, ջերմիջեցնող պատրաստուկների հետ միաժամանակ չի կարելի հակաբիոտիկներ օգտագործել, այլապես դժվար կլինի գնահատել հակամանրէային թերապիայի արդյունավետությունը: Իսկ դեղորայքի տեսակն ընտրելիս կարելի է կողմնորոշվել ազդեցության երկարատևությամբ. լուծույթներն առավել արագ են ազդում, իսկ մոմիկները` դանդաղ, բայց արդյունքը երկար է պահպանվում: Մարմնի բարձր ջերմաստիճանն արագ իջեցնելու համար հուսալի է դեղամիջոցի լուծույթն ընդունել, իսկ  2-3 ժամ անց, հաջորդ չափաքանակն արդեն մոմիկների ձևով օգտագործել, որն առավել երկարատև ազդեցություն կապահովի:

 

Կարևոր է

 

Անմիջապես բժիշկ հրավիրել, եթե երեխայի մարմնի բարձր ջերմաստիճանը`

 

  • ուղեկցվում է մարմնի վրա կարմիր ցանով,
  • ուղեկցվում է փսխումով, որովայնային ցավերով,
  • եթե երեխան մինչև 3 ամսական է, մրսածության ակնհայտ նշաններ չկան` հարբուխ, հազ, կարմրած կոկորդ (թոքաբորբի, մենինգիտի պիելոնեֆրիտի ռիսկ),
  • եթե ջերմիջեցնող պատրաստուկ տալուց հետո էլ բարձր ջերմաստիճանը չի իջնում: 

 

Եվ վերջապես, հարկ է նաև պատվաստմանը ուշադրություն դարձնել:

 

Կարևոր է

 

Պատվաստում կատարելիս առաջին 3 օրվա ընթացքում հնարավոր են տկարություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ներարկիչի ասեղի տեղում կարմրություն և ցավ: Այդ ռեակցիաները նորմալ են համարվում: Սովորաբար դրանք թույլ են արտահայտված և ինքնուրույն անցնում են: Ավելի լուրջ դեպքերում արդեն հարկ է դիմել բժշկի: 

 

Ի դեպ

 

Այժմ աշխարհում փորձում են ունիվերսալ պատվաստանյութ ստեղծել, որը արդյունավետ կլինի ցանկացած H և N-երով «զինված»գրիպի դեմ և դրանով հնարավոր կլինի պատվաստում կատարել մի քանի տարին մեկ անգամ, ոչ թե ամեն տարի: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ